ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ԱՄՆ-ում է:
Ի՞նչ եք կարծում, ու՞մ հետ է վերջինս հանդիպել իր ուղևորության ընթացքում` Բայդենի՞, Թրամփի՞, Բլինքենի՞, Մասաչուսետսի կամ Կալիֆոռնիայի համալսարանների ռեկտորների՞, Գլենդելի քաղաքապետի՞, հայ համայնքի ներկայացուցիչների՞:
Ո´չ, ո´չ ու էլի ո´չ:
Այսրոպեական Հ.Հ-ն հանդիպել է, մեջբերում եմ` «ԱՄՆ պետական դեպարտամենտի ակադեմիական փոխանակման ծրագրերի գրասենյակի ղեկավար Մերի Քըրքի և կրթական ու մշակութային գործերի բյուրոյի մասնավոր հատվածի փոխանակման ավագ խորհրդական Բարեթ Հագայի» հետ:
Հիշեշի՞ք, հասկացա՞ք:
Չէ, ես դեմ չեմ, սրանցից «կկպնի» գումար: Մնում է պարզենք, թե որտեղ է այն հանգրվանելու:
Չմոռանամ նշել, որ «հանդիպմանը» մասնակցել է Մակունց Լիլիթը:
Այն Մակունց Լիլիթը, որի մեջ էր մշակույթը:
Այն մշակույթը, որը մենք յուրաքանչյուր օր տեսնում ենք Հայաստանի փողոցներում:
Այն Հայաստանի, որի դեսպանն է Մակունց Լիլիթը:
Շրջանակը փակվեց, հանրապետությունը կփակվի, կեցցե´ ռեսպուբլիկան:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ